Շոու-բիզնես

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Սպիտակցի Հայկոյի տանը

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի քրեասկան գործի շրջանակներում մտել է նրանց տուն խուզարկության:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ խուզարկությունը սկսվել է վաղ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում: Տանն այդ պահին անգամ եղել է երգիչ Սպիտակցի Հայկոն, որը դժգոհություն է հայտնել, թե ինչու են այդ ժամին մտնում մարդկանց տուն խուզարկության:

Ինչեւէ՝ ArmLur.am-ին հայտնի դաձավ, որ խուզարկելուց հետո Սպիտակցի Հայկոյի տանից քրեակաան գործի հետ առնչություն ունեցող որեւ բան չի հայտնաբերվել եւ որեւէ բան իրավապահները չեն առգրավվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։

Դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղեւոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։

Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանի որդուն, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Կիսվել