Մամուլ

ԱԱԾ-ն Գյումրիում հայտնաբերել է «Սուկի» և «Ջոնի» մականվամբ հնդիկների, ովքեր կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Oրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:

Փաստի աթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սինղը «Սուկի» մականվամբ է, իսկ Ս. Կումարը՝ «Ջոնի»:

Կիսվել