ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային
ԱԱԾ-ն բերման են ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրանագետ Գոհար Մելոյանը։ Փաստաբանը նշեց, որ դեռևս անհայտ է թե ինչ գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Նշենք, որ քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ դիմակավորված ծառայողներն իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ։ Փաստաբանի խոսքով իր մուտքն ԱԱԾ խոչընդոտվում է։
Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ դեռ չի հաջողվել հանդիպել Կարեն Բեքարյանին։
«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում, ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են, որ իրենք որևէ առնչություն չունեն, բոլոր հարցերը քննիչի հետ», – Tert.am-ի հետ զրույցում ասել է Բեքարյանի փաստաբանը՝ Գոռ Միքայելյանը։