ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանցի բլոգերի տարածած տեսանյութի իրական աղբյուրը (Տեսանյութ)
ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանցի բլոգերի տարածած տեսանյութի իրական աղբյուրը
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։
Մասնավորապես ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիկ Գրիգորյան տվյալներով գրանցված ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ ՀՀ-ի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, այդ տեսանյութի իրական՝ չմոնտաժված տեսանյութի հեղինակը մի կին է, որ այն տեղադրել է համացանցում դեռևս 2018-ի սկզբներին:
Պարզվել է նաև, որ Գոռ Մադիկ Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը փոխանցել է Ադրբեջանում բնակվող Դավուդ Գաջիև օգտատերը:
Տեսանյութը ստորև