Մամուլ

ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին ձերբակալվել է սպանության համար «Առավոտ»

ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին ձերբակալվել է սպանության համար

Aravot.am-ը գրում է․ «Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39 ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երեւանից էր, նախկին պաշտոնյայի որդի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 02-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ «Ինքը մեր գյուղի թոռն է, կարող է տարին մեկ կամ երկու անգամ գյուղ գան, իրենց ազգատոհմը շատ բարի ու գրագետ մարդիկ են:

Նույնիսկ շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է կատարված լինել, որ այդ տղային այդպես հունից հանած լինի: Կիրթ ընտանիք են, մայրը՝ բորտ ուղեկցորդուհի է եղել, հայրը՝ Ազգային անվտանգությունում է աշխատել»,- Aravot.am-ին Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ ասաց Կամո Չոբանյանը: Ըստ նրա, սպանված երիտասարդն էլ Բերդ համայնքի բնակիչ է եղել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել