Ազատ խոսք

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո քեզ բժիշկները չեն ճանաչում

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո քեզ բժիշկները չեն ճանաչում

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով տեղադրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումըև կից կատարել հետևյալ գրառումը։

«Ահա, թե համավարակի տարածման կրիտիկական օրերին ինչով է զբաղված առողջապահության հետ ոչ մի աղերս չունեցող նախարար կոչեցյալը:

Լավ, եթե իսկապես վստահենք Նիկոլ Փաշինյանի՝ վեթինգի (կադրերի մաքրազարդման) գաղափարին, ապա ի՞նչ գործ ունի այս անհասկանալի կերպարը կառավարությունում:

Մարդն էնքան պարապ ա, որ ֆեյսբուքյան հեգնական գրառումներ ա կատարում ու դրա համար աշխատավարձ ու պարգեւատրում ա ստանում:

Ա՜յ ապիկար, էնքան ոչինչ ես, որ նախարար նշանակվելուց հետո մտնում ես հիվանդանոց, եւ քեզ բժիշկները չեն ճանաչում, ու դու էտքանից հետո, առանց ամաչելու, շարունակում ես զոդված մնալ քո աթոռին… Դա նշանակում ա, որ դու բժշկական աշխարհում էնքան ես ճանաչված, ինչքան ես Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտույում…

Համավարակը հելել-հասել ա ամենավտանգավոր սահմանին, մարդը ֆեյսբուքում ծաղրուծանակով ա զբաղված:

Է՜յ, ա՜յ անբան, եթե ամոթի կտոր դեռ մնացել ա մեջդ, դիմումդ գրի ու ոլորտն ազատի քո անօգուտ ներկայությունից:

Չնայած՝ կարող ա դու չես որոշում քո անելիքը…

Ուզում եմ հասկանալ էլի՝ Ինչու՞ պետք է քաղաքացին իր եկամուտներից քո նմանին կերակրի ու պարգեւատրի, քո ո՞ր արժանիքի համար»:

Կիսվել