Ֆրանսիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել լճի մեջ
Ֆրանսիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել լճի մեջ
Ֆրանսիայի հարավում, Մոնպելյե քաղաքում, բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել է մոտակա ջրատարում։
Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետազոտությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) թվիթերյան գրառման համաձայն՝ West Atlantic Airlines ավիաընկերության Boeing 737 բեռնատար ինքնաթիռը Մոնպելյեի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և ընկել է ջրատարը։
![france inqnatir](https://bavnews.am/wp-content/uploads/2022/09/france-inqnatir.jpg)
Ինքնաթիռում եղած 3 անձինք դուրս են բերվել առանց վնասվածքների։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Շրջանի նահանգապետի հայտարարության համաձայն Մոնպելյեի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են՝ սպասելով թռիչքուղու անվտանգության ստուգման ավարտին:
Տեսանյութը ստորև