Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա նշել է. «Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների եւ կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որեւէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին:

Այս ամբողջ ընթացքում որեւէ ոստիկան չի ֆիքսել մեքենայի համարը, չի կարողացել այդ անօրինական գործողությունը կասեցնել: Այդ մարդը անարգել քշել է վրանի վրա: Դե պատկերացրեք, թե ինչ կլիներ քաղաքացիների հետ էդ վրանում:

Հիմա փորձում են պարզել, հուսանք, կկարողանան այսքան բազմաթիվ տեսախցիկների մեջ այդ հարցը լուծել»:

Աննա Մկրտչյանը նաեւ ցուցադրում է վնասված վրան:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում