ԱշխարհՄամուլ

Ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի բնակարանը փորձել են կողոպտել․ կինը և երեխան եղել են տանը

Դիմակներով երկու անհայտ տղամարդ փորձել են ներխուժել գերմանական «Քյոլնի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։ Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տանը եղել են ֆուտբոլիստի կինն ու որդին։

Աննա Ադամյանը նկատել է ներխուժածներին՝ անվտանգության տեսախցիկների շնորհիվ։ Կինը ոստիկանություն է կանչել, ովքեր բավականին արագ են ժամանել։

«Երկու դիմակավորված տղամարդ փորձեցին ներխուժել այն տունը, որտեղ ես և Լևին էինք, դա իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեն էր, և ես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ եկավ», – գրել է Աննա Ադամյանը։

sargis adamyan tan

Կողոպտիչները հաշվարկել էին, որ տանը ոչ ոք չի լինի, քանի որ Սարգիս Ադամյանն այդ օրը Բունդեսլիգայի Քյոլնի հանդիպմանն էր։

Կիսվեք էջում