Ֆիզուլիի շրջանում 3 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ֆիզուլիի շրջանում 3 ադրբեջանցի է պայթել ականի վրա

2022թ. օգոստոսի 2-ին ականազերծման տեղական ընկերության աշխատակից, 46-ամյա Ղիլման Հիդայաթ-օղլու Հուսեյնովը Ֆիզուլիի շրջանում ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։ Այս մասին հաղորդել է ադրբեջանական APA գործակալությունը։

Օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ի սահմաններում Ֆիզուլիի շրջանի դատախազությունը տեղեկություն է տարածել, որ ականազերծման աշխատանքներով զբաղվող ընկերության 3 աշխատակիցներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի գյուղի տարածքում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս 32-ամյա Յադիգար Շուկյուրովը, 31-ամյա Ռովշան Ալիզադեն և 46-ամյա Ղըլման Հուսեյնովը պայթել են հակահետևակային ականի վրա:

Յ. Շուքյուրովը և Ռ. Ալիզադեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, Ղ. Հուսեյնովի աջ ոտքն են անդամահատել: