Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հակահետևակային ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է APA-ն։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ։

Ականի պայթյունի հետևանքով երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց։

ականի պայթյուն

Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։

Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։