Օնիկին մի´ հերոսացրեք․ Օնիկն ավելի շուտ հակահերոս է, քան` հերոս․ Հայկ Մարտիրոսյան

Օնիկին մի´ հերոսացրեք․ Օնիկն ավելի շուտ հակահերոս է, քան` հերոս․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օնիկին մի´ հերոսացրեք: Օնիկն ավելի շուտ հակահերոս է, քան` հերոս:

Պարզապես այսօր Օնիկը ուշացումով և արդեն ստիպված անում է մի բան, որ շատ ավելի շուտ պետք է աներ: Իր պարտքը պետության և ժողովրդի հանդեպ կատարելում սարսափելի թերանալով` նա հիմա փորձում է այդ պարտքի մի մասը, թեկուզ և անգրագիտաբար, բայց այնուամենայնիվ` կատարել:

Եվ դա գնահատել ու սատարել է պետք: Այդքանը: Եվ ոչինչ ավելին:Օնիկն ու ԳՇ-ն նաև բանակը չեն: Բանակն ուրիշ է: Բանակը հերոսական է, բանակն անպարտելի է: Իսկ Օնիկն ու ԳՇ-ն պարտվել են արտաքին թշնամուն:

Պարտվել են արտաքին թշնամուն, որովհետև ենթարկվել են ներքին թշնամու դավաճանական հրամաններին: Հիմա պետք է օգնենք, որ գոնե ներքին թշնամուն չպարտվեն: Ու թեև բանակն ու ԳՇ-ն, ներառյալ` Օնիկը, բանակը չեն, այս հարցում` հրաժարականի պահանջում, նրանք ներկայացնում են բանակը, իրավաչափորեն և արդարացված կերպով խոսում են բանակի անունից և ունեն բանակի սատարումը:

Հետևաբար` ունեն և ժողովրդի սատարումը: Բանակը` ժողովուրդն է, իսկ ժողովուրդը` բանակը:

Այսօր Գլխավոր Շտաբը միացել է ժողովրդին: Եվ այսօր, այս հարցում` ես անվերապահորեն սատարում եմ Գլխավոր Շտաբին:Իսկ Օնիկին մի հերոսացրեք: Նա իր մեղքը քավել անգամ այս ճիշտ քայլով չի կարողանա:

Սատարե´ք նրան և աջակցե՜ք, բայց մի´ հերոսացրեք:Իսկ Ջալալաը … Ջալալն ավելի թուլամորթ և անպատիվ դուրս եկավ քան բոլոր նրանք, որ պատերազմի օրերին չդժգոհեցին փաշինյանից և երկիրը չփրկեցին նրանից:

Մեր ոչ մի գեներալ հերոս չէ: Հերոս է մեր զինվորը: Հերոս է մեր միջին և ստորին սպայակազմը: Մեր միակ հերոսները մեր զոհերն են, մեր գերիները, մեր հաշմվածներն ու մեր կռվածները: Մեր ժողովրդի այն հատվածը, որ չի սատարել դավաճաններին: Այն հատվածը, որ դեռ փրկելու է երկիրը»: