Օմսկում խոշոր հրդեհի հետևանքով մայրն ու 2 փոքրիկները մահացել են

Օմսկում խոշոր հրդեհի հետևանքով մայրն ու 2 փոքրիկները մահացել են

Օմսկի շրջանի Բոլշեուկովսկի շրջանի Բոլշիե Ուկի գյուղում գտնվող առանձնատանը, որտեղ ապրում էին երեք երեխա ունեցող ընտանիք, խոշոր հրդեհ է տեղի ունեցել մարտի 7-ին, ժամը 23.00-ին (Մոսկվայի ժամանակով 20.00), այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու երեխաները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։

Ընտանիքի հորը հաջողվել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն և նրանք փրկվել են։

Առաջինը տանը նկատվող հրդեհն ու ծուխը ամուսինն էր նկատել, ով կարողացավ տնից դուրս հանել իր հինգ ամսական որդուն, բայց ուժեղ ծխի պատճառով նա չկարողացավ վերադառնալ այրվող տուն, — ասացին քննչական վարչությունից:

Նախնական վարկածով հրդեհը առաջացել է, երբ ընտանիքի հայրը նորոգել է էլէեկտրական գործիքը և այն թողել վառարանի մոտ, մասերի մի մասը հալվել է և հրդեհի պատճառ հանդիսացել: