Օդանավակայանում վատացել է Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը. նա չի կարողացել վերադառնալ Հայաստան

Օդանավակայանում վատացել է Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը. նա չի կարողացել վերադառնալ Հայաստան

Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին NEWS.am հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։