Օդանավակայանում վայրէջք կատարելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել

Օդանավակայանում վայրէջք կատարելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել

Խաբարովսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը վնասվել է, օդանավի վայրէջքի սարքը պայթել է։ Օդանավակայանը փակվել է, հայտնում է Khabarovsk Airlines տարածաշրջանային ավիաընկերության Telegram ալիքը։

«Խաբարովսկի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի վայրէջքի ժամանակ շասսիի վրա անիվ է պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տուժածների և արտակարգ իրավիճակի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Խաբարովսկի օդանավակայանը փակ է մինչև տեղական ժամանակով ժամը 15:00-ն: Հաղորդվում է նաև, որ Սովետսկայա Գավան-Խաբարովսկ երթուղով 468 չվերթն իրականացնող ինքնաթիռն այժմ վերադառնում է Թաթարական նեղուցի ափ՝ այլընտրանքային օդանավակայան։