«Օ՜ էնքան ասելիք ունեմ». Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ․ Տեսանյութ

«Օ՜ էնքան ասելիք ունեմ» ,- լրագրողների հետ շատ կարճ զրույցում հասցրեց ասել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեղափոխվում էր ԱԱԾ։

ՀՀ երկրորդ նախագահին ուղեկցում էր կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նրա աջակիցները ծափահարում էին և սուլում։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։