Քրիստոնեական միակ պահպանված շինությունը այսօր Նախիջևանում «Օրդուբադի տաճարն» է

Քրիստոնեական միակ պահպանված շինությունը այսօր Նախիջևանում «Օրդուբադի տաճարն» է

Քրիստոնեական միակ պահպանված շինությունը այսօր Նախիջևանում այսպես կոչված «Օրդուբադի տաճարն» է ՝ նախկին Ալեքսանդր Նևսկու ռուսական ուղղափառ եկեղեցին:

Եկեղեցին չի ավերվել հայկական չլինելու պատճառով , բայց զավեշտն այն է, որ այն կառուցվել է հայտնի հայկական Արախխանյանների ընտանիքի կողմից Ագուլիսում 1862 թվականին:

2016 թվականին, «Օրդուբադի տաճարը» վերանորոգումից հետո, էապես փոխվեց եկեղեցու քրիստոնեական տեսքը, Ադրբեջանի իշխանությունները վերաբացեցին նախկին ռուսական եկեղեցին ՝ այժմ միայն որպես թանգարան, իսկ ներքին և արտաքին տեսքը համապատսխանեցվեց իսլամական մշակույթին:

Իհարկե, Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցները գովազդեցին «թանգարանը» ՝ որպես «բազմամշակութայնության և հանդուրժողականության» վկայություն: Նույնիսկ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ղեկավարը շքանշանով պարգևեց Ադրբեջանի փոխնախագահ, նախագահ Ալիևի կնոջը ՝ Մեհրիբանին:

Բնականաբար, Սբ. Նևսկու տաճարի հայ ճարտարապետներին ու որմնադիրներին նույնիսկ չեն հիշատակել, քանի որ, ըստ Ադրբեջանի նախընտրած պատմության, Նախիջևանում հայեր երբեք չեն եղել:

Այսօր Նախիջևանում գտնվող զբոսաշրջիկները այլևս չեն հանդիպի հայկական փառահեղ ժառանգության որևէ մի մասնիկ՝ 89 միջնադարյան եկեղեցիներին , 5840 հազվագյուտ խաչքարերին և 22.000 տապանաքարերին:

Տեղեկությունը Phoenix Tour Armenia-ի