Շոու-բիզնես

Քրիստինե Պեպելյանի՝ սիրո տոնին նվիրված մենահամերգը և նրա գեղեցիկ անակնկալը Արամեին ու Աննային (ֆոտո)

Երազանքների, հուշերի ու սիրո մասին երգերը հնչում են  հայկական շոու բիզնեսի ամենաքնքուշ ու նուրբ երգչուհու շուրթերով:  Մեղեդային ու լիրիկական կատարումներից մինչև ռիթմիկ հնչյուններ. Քրիստինե Պեպելյանը Վալենտինի օրն իսկական տոնի վերածեց բոլոր սիրահարների համար: Սիրառատ երեկոյին ներկա է եղել նաև BlogNews.am-ը, ֆիքսել  հետաքրքիր դրվագներն ու պահն օգտագործել զրուցելու երգչուհու հետ էմոցիաների ու երկար դադարից հետո հանդիսատեսի հետ հանդիպման մասին:

Վերջին շրջանում Քրիստինեն համերգներին սովորաբար լինում է հատուկ հյուրի կարգավիճում: Փոքր դադարներով բացակայությունները նպաստել էին, որ հանդիսատեսը կարոտեր երգչուհու հետ անմիջական շփմանը. «Ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը նկատում է այդ բացակայությունները: Դա նշանակում է, որ դրանք տեղին են, որովհետև եթե բացակայությունդ նկատում են, ուրեմն ներկայությունդ էլ ավելի գնահատված է:

 

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am 

Կիսվել էջում