Մամուլ

«Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու լկտի պահվածքի համար». Աննա Հովհաննիսյան

Լոռիում կամավորական աշխատանքների համակարգող Աննա Հովհաննիսյանը գրում է․

«Պարզաբանում

Ես դեռ էստեղ եմ, չգիտեմ էլ` երբ կգամ, մեքենաներն ենք վնասել, էվակուատոր ենք սպասում…

Քանի որ բավականին մեծ աղմուկ եղավ իմ այսօրվա ակտի վերաբերյալ, գրում եմ մանրամասները:

Չնայած որ լիքը պարեկներ են զանգել ինձ և քրիստիկի փոխարեն ներողություն խնդրել, նաև խնդրել են, որ ջնջեմ հրապարակումը, բայց մեկ է, իմացեք ամեն ինչ:

Ես կողմ եմ, որ եթե մարդ օրենք է խախտում, տուգանեն: Ու ոչ մի բառ չեմ ասել, որ չտուգանեն:

Բացատրեմ` ինչ եմ արել. հեռախոսով խոսում էի` 20-ի տակ վարելով: Խոսում էի աղետի գոտի, որտեղ ամեն պահ կապ չկա. երբ հասցնում են, զանգում են։ Խոսում էի նաև լրագրողի հետ` աղետի գոտուց:

Պարեկ տղային` ազգանունը չեմ հիշում, ասեցի` տուգանի, բայց արագ: Գնաց, 10 րոպե ակտ էր գրում։ Մեքենայից իջավ քրիստիկը։ Մոտեցա, ասում եմ` ձեր անունն ի՞նչ է։ Ու ձեռքս մտերմիկ դնում եմ ուսին` ծանոթանալու, ու ասում եմ` արի մեքենաս նայի, մեջը սաղ օգնություն է, արագ գրեք, գնամ։ Ու էստեղ սկսեց կինոն:

Ասում է` մի կպի ինձ, ասում եմ` բայց ի՞նչ կա դրա մեջ։ Մի խոսքով, ինքն իբր ցույց է տալիս` ոնց եմ կպել իրեն, բավականին ուժեղ կպնում է ուսիս (համարյա խփելու աստիճան):

Ասում եմ` ես ոստիկաններին հարգում եմ, պատերազմ ենք իրար հետ եղել, կռվել, ու էստեղ գալիս է քրիստիկի լկտի պահվածքը, ասում է` դուք դժվար էլ գնացած լինեք պատերազմ, սուտ եք խոսում, եթե գնացել էլ եք, եսիմ ինչեր եք արել: Էս ամենին կային վկաներ: Քրիստիկը պետքա պատասխան տա իր ասածների ու ձեռքիս համարյա հարվածելու համար:

Կրկնում եմ` մի բառ չեմ ասել` մի տուգանեք, ասել եմ` արագ տուգանեք, գնամ, բայց բացատրել եմ մարդկային ձևով, թե ինչու էի հեռախոսով խոսում…»։

Կիսվել էջում