Քրեական հեղինակություն Վստրեչի ապերը համաներումով ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Կիսվիր ընկերներիդ հետ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Վստրեչի ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հետ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ համաներում կիրառել։

Հրապարակված դատավճռի համաձայն`դատարանը որոշել է «Արամ Վարդանյանի ու Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործը կարճել և գրավի գումարներն օրինական հիմքով վերադարձնել գրավատուներին»։

Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու համար տրվում է մեկամսյա ժամկետ։

Հիշեցնենք`Արամ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հուլիսի 17-ին կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Նույն գործով մեղադրանք էր առաջադրված նաև Գարեգին Իսկանդարյանին` Բագրատունուն առևանգելու համար։

Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը։

Արամ Վարդանյանը ձերբակալվել էր 2018թ.–ի հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից արտահանձնվել Հայաստանին։

Աղբյուր՝ sputnikarmenia.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...