ՄամուլՏեսանյութ

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի․ նոր մանրամասներ

Armlur.am-ը գրում է․ 2 օր է անցել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանությունից, սակայն այս պահի դրությամբ որեւէ կասկածյալ չկա, թե ում էր ձեռնտում Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանությունը։

Այս պահի դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Այսօր Սերգեյ Գրիգորյանի հոգեհանգիստն է, իսկ սպանությունը դեռ բացահայտված
չէ։

Իրավապահ համակարգում քննարկում է եղել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին սպանողը բավականին պատրասված է եղել։ Մասնավորապես նա Սերգեյ Գրիգորյանին՝ «Ֆազին» սպանելու է գնացել գողացված մեքենայով։ Ի դեպ Սերգեյ Գրիգորյանի գործով 2 տարի առաջ կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Կիսվել էջում