ՔՊ-ն շաբաթ օրը դրամահավաք է անելու. «Հրապարակ»

ՔՊ-ն շաբաթ օրը դրամահավաք է անելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը երեկոյան հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։

Նման դրամահավաք արել էին նաեւ 2017 եւ 2018 թվականներին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել իմքայլական Վահագն Ալեքսանյանից, ով նաեւ ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։

Ալեքսանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ այս շաբաթ օրը դրամահավաք են անելու, պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում