ՔՊ-ականներն ու ԲՀԿ-ականներն բախվել են ԲՀԿ շտաբի մոտ

ՔՊ-ականներն ու ԲՀԿ-ականներն բախվել են ԲՀԿ շտաբի մոտ

Hraparak.am-ը գրում է․ ՔՊ ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի շրջանակում երթ էր կազմակերպել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ Փաշինյանենք անցել են ԲՀԿ երևանյան շտաբներից մեկի կողքով։

ԲՀԿ շտաբի ներկայացուցիչներներից մեկը պատուհանից թուրք է գոռացել, ինչին ի պատասխան «նիկոլականները» արձագանքել են. «Թուրքը մամադ ա, դոդ եք էլի դոդ»։

Խառնաշփոթ իրավիճակի ժամանակ ՔՊ-ականները նույնիսկ մտել են ԲՀԿ շտաբ, որպեսզի հարցեր պարզեն ԲՀԿ-ականների հետ, սակայն ոստիկանությունը նույնպես մտել է շենք ու հեռացրել ՔՊ-ականներին։

ԲՀԿ շենք են մտել Փաշինյանի երբեմնի վարորդ Ամիգոն, Ռուպր Դավոն և այլք։