Քուվեյթցի գործարարն Արմավիրում երկու տարում կտնկի 350 հազար նուշի ծառ

Քուվեյթցի գործարարն Արմավիրում երկու տարում կտնկի 350 հազար նուշի ծառ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող Ալ-Աբդալյահ Գրուփ ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիր։ Համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 թվականներին կտնկվի 350 հազար նուշի ծառ։

Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար, ներդրողը՝ Քուվեյթից գործարար Խալիֆե Ալ-Ֆադալան է։

Վահան Քերոբյանը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

«Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո կտնկվի առաջին 55 000 ծառը», – նշել է էկոնոմիկայի նախարարը։