Քուվեյթում հրդեհվել է անվադողերի խոշորագույն գերեզմանոցը աշխարհում (Տեսանյութ)

Քուվեյթում հրդեհվել է անվադողերի խոշորագույն գերեզմանոցը աշխարհում (Տեսանյութ)

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 3-ին։ Առայժմ այրվում է աղբանոցի համեմատաբար փոքր մասը, որը 600 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թունավոր ծխի սյուները վկայում են, որ բնապահպանական աղետի սպառնալիք կա: Եվ բնապահպաններն արդեն ահազանգում են` եթե կրակը չհաջողվի մարել կարճ ժամանակում, ապա կարող է զգալի վնաս հասցնել բնությանը, քանի որ հին անվադողերի այրման ժամանակ վտանգավոր նյութեր են արտազատվում։

ավ

Սուլայբիի անվադողերի գերեզմանոցը աշխարհում ամենամեծն է համարվում. այնտեղ ավելի քան 52 մլն անվադող կա։

Տեսանյութը ստորև