ՄամուլՏեսանյութ

Քովիդով հիվանդացությունն աճում է. աշխարհում քովիդի նոր ալիք են կանխատեսում (Տեսանյութ)

Քովիդով հիվանդացությունն աճում է. աշխարհում քովիդի նոր ալիք են կանխատեսում (Տեսանյութ)

ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնում է, որ աշխարհում քովիդի համաճարակային իրավիճակը դեռևս շարունակվում է մնալ։

Նրա խոսքով մեր երկրում քովիդով վիրուսի տարածման ցուցանիշը ևս աճել է և մեր երկիրը 6-րդ ալիքի փուլում է։

Նշենք, որ Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով:

«Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։

քովիդ

Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։

«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում