Քոչարյանի մասին խոսելուց հետո ոչ միայն բերաններս պիտի մեռոնով ողողենք, այլ բոլոր այն գործիքները, որ վկայակոչում ենք նրան հիշելուց

Քոչարյանի մասին խոսելուց հետո ոչ միայն բերաններս պիտի մեռոնով ողողենք․․․Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի մեռոնն ու Քոչոյի պիցցան

Օձի մի տեսակ կա՝ երբ թույնը շատանում է, ինքն իրեն է կծում: Քոչարյան Ռոբերտը պատրաստ է փուռը տալ տասը տարի իր իսկ թալանած երկիրը, որ մենակ չկործանվի: Քոչարյանը՝ դեռ հասկանալի է, ինչպես ասում են սապատավորին գերեզմանը կուղղի, բայց վերջինիս վարձած պիցցա ուտողները վեր են բոլոր սպասելիքներից ու պատկերացումներից:

Եթե պիցցայանոցում մեկը գլխի ընկնի ու սրանց պիցցային լուծի դեղ խառնի, էլ չեն կարողանա գոռալ: Բայց ամենից ճիշտը շրթունքները ուռացրած մի աղջիկ էր, որ խորհուրդ տվեց Նիկոլին, որ Քոչարյանի մասին խոսելուց առաջ՝ բերանը մեռոնով լվանա…

էս աղջիկը ճիշտ էր ասում, միայն ՝ տեղերն էր խառնել, քանզի Քոչարյանի մասին խոսելուց հետո Նիկոլը, ես էլ ձեզ նվեր, ոչ միայն բերաններս պիտի մեռոնով ողողենք, այլ բոլոր այն գործիքները, որ վկայակոչում ենք Քոչարյանին հիշելուց…

Ա՜խ, ոնց եմ զզվում ձեզանից…»