Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը քաղաքական պատվեր է․ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման. Հայկ Ալումյան

«Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է»․- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ դատարանի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, համարում է բացասական։

«Համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի, այս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված որոշում է», – ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ որևէ անաչառ իրավաբան, եթե նայեր իրենց բողոքը, առնվազն տասը հիմք կգտներ, որպեսզի բավարարեր՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեր։

Հարցին՝ ինչպիսի՞ն էր Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ ինքն այս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման»։

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից հետո փաստաբաններին ասել էր, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այլ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Նա ասաց, որ պարտադիր բողոքարկելու են այս որոշման դեմ։ «Հերթական բողոքն է գնալու ՄԻԵԴ», – ընդգծեց Հայկ Ալումյանը։

Աղբյուր՝ aysor.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...