Քոչարյանը նոր է ծանոթացել 0038 հրամանի տեքստին. Հայկ Ալումյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում ներկայացրել է դատարանում Քոչարյանի խոսքի մի հատվածը, որը վերաբերում է 0038 հրամանին:

Ալումյանը նշել է, որ Քոչարյանը դատարանում հիշել է ադրբեջանցի զինվորական Սուրաթ Հուսեյնովի գործը: Քոչարյանն ասել է, որ ունեին փորձ, որը թշնամու փորձն էր, դասեր ունեին քաղած: Խոսքը 90-ականներին Սուրաթ Հուսեյնովի մասին է, որը հեղինակություն ուներ որոշակի և օգտվելով դրանից այնտեղ ըմբոստներին միացավ և զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Նա Գյանջայից զորքն ուղղեց Բաքու: Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մեկ խռվարար զինվորականի պատճառով: Իշխանությունը ճնշեց ըմբոստությունը, բայց Ադրբեջանն այդ ընթացքում երեք տարածք կորցրեց:

Քոչարյանը դատարանում ասել է, որ ունենալով այդ օրինակը՝ փետրվարի 23-ին չէին կարող թույլ տալ, որ մեր զինված ուժերում այդ վիճակում ըմբոստ գեներալներ հայտնվեն: Խոսելով Նորից 0038 հրամանի տեքստի մասին, որտեղ հանձնարարվում է առանձնացնել կայուն զինվորականներին ու զինել տաբելային զենքով,          Ալումյանը նշել է, որ հրամանը չի վերաբերում զորքի կիրառմանը: Քոչարյանը հրաման է տվել այնպես անել, որ Զինված ուժերը հանկարծ չխառնվի քաղաքական իրավիճակին: Այդ ժամանակ արդեն մի քանի օր ԵԿՄ շտաբում խմորումներ էին և որոշումներ էին կայացվում միանալ ընդդիմադիր թիմին, թե ոչ,  ՊՆ երկու փոխնախարար հայտարարել էին, որ պատրաստ են աջակցել ընդդիմադիրներին և արդեն խոսակցություն կար, որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը: Այդ պահին նախագահը պատասխանատվություն էր կրում ամբողջ ազգի համար, որ իրադարձությունները չզարգանան ադրբեջանական սցենարով, ասել է Ալումյանը:

Հարցին, թե ինչու են առանձնացվել կայուն զինվորականները, Ալումյանը նշել է, որ չանցնեին ընդդիմադիրների կողմը, պետք էր ունենալ կորիզ, որը ոչ մի պարագայում չի մտնի քաղաքական գործընթացի մեջ:

Այդ զինվորականները, եթե բանակում խռովություն լիներ, այնպես պետք է ճնշեին, որ արագ լիներ զոհեր չլինեն: Ալումյանի խոսքով, Քոչարյանը հրաման տվել էր ապահովել զորքի չմիջամտելը, իսկ հրամանի տեքստին ծանոթացել է այս քրեական գործի շրջանակում:

Աղբյուր՝ lragir.am