Քոչարյանը ներս է մտել հետնամուտքից․ ովքեր են մասնակցում հանդիպմանը
Քոչարյանը ներս է մտել հետնամուտքից․ ովքեր են մասնակցում հանդիպմանը
Այս պահին Մոսկվա կինոթատրոնում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն աջակիցների հետ:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է քաղաքացիների պահանջով, այն փակ է լուսաբանման համար, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ: Քոչարյանը շենք է մտել կինոթատրոնի հետնամուտքից:
Հանդիպմանը մասնակցում են նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ` Արամ Վարդևանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը:
![robert qocharyan havaq](https://bavnews.am/wp-content/uploads/2021/06/robert-qocharyan-havaq.jpg)
Հանդիպմանը ներկա է նաև որդին Լևոն Քոչարյանը, որն էլ խոստացել էր նախաձեռնել այս հանդիպումը: Պատգամավորների պնդմամբ Քոչարյանը պատրաստվում է անդրադառնալ քաղաքացուն հուզող ցանկացած հարցի` արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերից սկսած: