Քոչարյանը մերժել է Գեւորգ Պետրոսյանին. նախկին ԲՀԿ-ականը նոր ցուցակ է փնտրում

Քոչարյանը մերժել է Գեւորգ Պետրոսյանին. նախկին ԲՀԿ-ականը նոր ցուցակ է փնտրում

Armtimes.com-ը գրում է. Նախընտրական եռուզեռը հունիսի 20-ի ընտրությունների պաշտոնական նշանակումից հետո նոր թափ է հավաքել:

Կուսակցություններն ու դաշինքները զբաղված են ցուցակները վերաճշգրտելով, քաղաքական գործիչներ էլ կան՝ դեռ իրենց ընդունելու պատրաստ ցուցակ են փնտրում: 

ՀԺ-ի տեղեկություններով, նման իրավիճակում է հայտնվել ԲՀԿ-ն լքած Գեւորգ Պետրոսյանը: 

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ շատերի աչքից չէր վրիպել, որ Գեւորգ Պետրոսյանը ոչ թե հարթակում է, այլ բազմության շարքերում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանն ինքն է նրան արգելել հարթակում կանգնել՝ հասկացնելով նաեւ, որ նախընտրական ցուցակում չի ընդգրկելու:

Եվ ահա Պետրոսյանը, որ վերջին ամիսներին Քոչարյանին աստվածացնում էր, իր համար այլ ցուցակ է փնտրում: Մենք փորձել ենք զրուցել Պետրոսյանի հետ, սակայն մի քանի օր է՝ նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: