Քոնոր Մակգրեգորը աշխարհին կոչ է արել՝ հայերի հետ կատակ չանել

Իռլանդացի մարզիկ, UFC նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ողջ աշխարհին, հայերի հետ կատակ չանել։

«Ամբողջ օրս անցկացրել եմ հայերի` Դիլոն Դենիսի և Քարդաշյանների հետ։ Հայերի հետ կատակ չանեք։ Նրանք պայքարելու են մինչև հաղթական ավարտը»,- գրել է չեմպիոնը։

Հիշեցնենք՝ Քոնոր Մակգրեգորը բավականին մտերիմ է Քարդաշյանների ընտանիքի հետ։ Իսկ նրա ուսուցիչը՝ Դիլոն Դենիսը, կիսով չափ հայ է, ինչի մասին նա մի քանի անգամ բարձրաձայնել է։

Կիսվիր ընկերներիդ հետ