Քննչական կոմիտեն հորդորում է տարածել այս հայտարարությունը․ գողության փորձ հայտնի խանութ սրահում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շենգավիթ վարչական շրջանում քննություն է տրվում պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում Կոմիտե ստացվել է խանութ սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեն հորդորում է տարածել այս հայտարարությունը և խնդրում, որորևէ տեղեկություն ունենալու դեպքում  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Լիանա Մարտիրոսյան