Քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը. «Հրապարակ»

Քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների հետեւողական քայլերը վերջին ժամանակներում անհանգստություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ։

Տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան, մեզ ասացին, որ փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Ռուսական գործոնի ակտիվության ապացույց է նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախօրեի հանդիպումը հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։

Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում