Քյավառցի Ռաֆոյի նկատմամբ մինչ Աբովյանի փողոցում կատարվածն էլ 4 մահափորձ է եղել

Քյավառցի Ռաֆոյի նկատմամբ մինչ Աբովյանի փողոցում կատարվածն էլ 4 մահափորձ է եղել

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«5-րդ մահափորձը։ 2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն:

Կրակոցներն արձակվել էին Քյավառցի Ռաֆոյի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը:

Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը:

Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։

Էսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն ա եղել, բայց սպանվել ա նրա հետ այդ պահին եղածը»։