Քլոե Քարդաշյանը ծախսել է ավելի քան 100.000 դոլար մանկական հագուստի ու աքսեսուարների վրա

Քլոե Քարդաշյանն ու բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը պատրաստվում են ծնող դառնալ։ Ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը մարզիկին դուստր է պարգևելու։

Քլոեն արդեն հատուկ երեկույթ է կազմակերպել ապագա դստեր պատվին, իսկ մինչ այդ պարզվել է, որ հայուհին վերջին շաբաթվա ընթացքում երեխայի համար նվերներ է գնել Արևմտյան Հոլիվուդի ամենաթանկ բուտիկներից։ Հաջողվել է պարզել, որ Քլոեն միայն անցյալ շաբաթ մոտ հարյուր հազար դոլար է ծախսել՝ գնելով հայտնի ապրանքանիշերի մանկական հագուստ և կոշիկներ։

Նա ձեռք է բերել 10 հազար դոլար արժողությամբ օրորոց, ինչպես նաև ՛՛Versace՛՛ մանկական ծածկոց՝ 365 դոլարով, մանկական իրերի պայուսակ՝ 600 դոլարով, ՛՛Givenchy՛՛ կաշվե բաճկոն՝ 1500 դոլարով։ Սրան ավելանում է նաև ոսկյա ծծակ, շիշ և այլն։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամենաթանկարժեք ապրանքները չեն հրապարակվել։

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Վ.Պետրոսյանը

Կիսվիր ընկերներիդ հետ