Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվեցին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվեցին

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեստի ամուսնալուծության մասին լուրերը հաստատվել են: Փետրվարի 19-ին Քարդաշյանը դատարան է ներկայացրել ամուսնալուծության փաստաթղթերը: Այդ մասին հայտնի է դարձել Reuters-ին Լոս Անջելեսի Բարձրագույն դատարանից ու Քարդաշյանի ներկայացուցչից:

«Նա գիտեր, որ այդ օրը գալու է, բայց միեւնույն է՝ հեշտ չէր: Դա Քանյեի համար մռայլ օր է»,- հայտնել է 43-ամյա ռեփերի մտերիմներից մեկը:

Քիմ Քարդաշյան

Լրատվամիջոցները գրում են, որ ամուսնալուծությունն առանց ավելորդ աղմուկի է ընթանում, 4 երեխաների՝ Նորթի, Սենթի, Չիկագոյի ու Փսալմի խնամակալությունը ծնողները բաժանելու են միմյանց միջև: Նշվում է նաեւ, որ նրանք ամուսնական պայմանագիր ունեն, որը երկուսն էլ կատարում են:

Նշենք, որ Քիմի համար սա 3-րդ ամուսնությունն էր