Քիմ Քարդաշյանն այս պահին Ծիծեռնակաբերդում է․ Տեսանյութ

Քիմ Քարդաշյանն այս պահին Ծիծեռնակաբերդում է։ Այնտեղ է նաև նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, ով հուշահամալիր առաջին անգամ է այցելում։

Հիշեցնենք՝ Քարդաշյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին, որից հետո, հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին, նշեց.

«Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Ցեղասպանության ճանաչումը իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:

Քիմ Քարդաշյանը նաև նշեց, որ խոշոր ներդնողների հետ բանակցություններ է սկսել, Հայաստանում իր ապրանքի արտադրությամբ զբաղվելու և գործարան բացելու ուղղությամբ։