Քիմ Քարդաշյանի առանձնատունը կարող է ամեն պահի գետնին հավասարվել. Կալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում (լուսանկար)

Ահա արդեն երրորդ օրն է՝ Կալիֆորնիայում հրդեհներ են մոլեգնում, իսկ կրակը հասել է մինչեւ Հիդեն Հիլզ, Կալաբասասա, Մալիբու եւ այլ վայրեր, որտեղ հիմնականում բնակություն են հաստատել աստղերը։

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ 41-ամյա Քանյե Ուեսթն իրենց 3 երեխաների հետ նախօրեին տարհանվել են Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով:

«Օդանավակայան վերադառնալու և այնտեղ վայրէջք կատարելուց հետո ընդամենը մեկ ժամ ունեի, որպեսզի հավաքեի ամենաանհրաժեշտ իրերը: Աղոթում եմ, որպեսզի ոչ ոք չտուժի այդ սարսափելի հրդեից»,- Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանը:

Կալիֆորնիայի պատմության մեջ խոշորագույն հրդեհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 9 մարդ է զոհվել: