Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

«Այնքան պատիվ ունեմ, որ մաս եմ կազմում համահայկական հիմնադրամին աջակցելու այսօրվա համաշխարհային ջանքերին: Ես բարձրաձայնում էի Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին և շատերի հետ զրույցներ ունենում ճգնաժամի հետագա իրազեկման համար, ինչը մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի կրկնվի։

Քիմ Քարդաշյան

Իմ մտքերն ու աղոթքները այս խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ չնայած մեզ բաժանող հեռավորությանը, մենք սահմաններով չենք սահմանափակվում և միասին մեկ գլոբալ հայ ազգ ենք:

Համահայկական հիմնադրամը ուղղակիորեն օգնում է նրանց, ովքեր այս կարևոր ժամանակահատվածում կարիք են ունեցել սննդամթերքի, կացարանի և բժշկական օգնության։

Ես 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն կանեմ, նրանց օգնելու համար և ձեզ բոլորին կհրավիրեմ միանալ ինձ:

Եկեք սա դարձնենք մեր երբեմնի ամենահաջողված դրամահավաքը:

Շատ շնորհակալություն», տեսանյութին կից գրել է Քիմը։