Քիմ Քարդաշյանը կրկին գալիս է Հայաստան

Քիմ Քարդաշյանը կրկին գալիս է Հայաստան:

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա մասնակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին։

Սա կլինի 2-րդ անգամը, որ նա գալիս է Հայաստան։ Առաջին անգամ այցելել էր 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նրան ուղեկցում էին ընտանիքի անդամները։

Մեր տեղեկություններով՝ WCIT 2019-ին պետք է մասնակցեր նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, սակայն նրա այցն ինչ-ինչ պատճառներով չի հաստատվել։

WCIT համաժողովը կայանալու է հոկտեմբերի 6-9: