Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները»։

թուրք զինվորներ

Նշենք նաև, որ Շուշիի ուղղությամբ թշնամու ողջ խմբավորումը ոչնչացվել է:

«Հատկապես ծանր մարտեր են տեղի ունեցել հյուսիսում, հյուսիսարևելյան շրջաններում և հարավում: Այս գիշեր շատ արդյունավետ է գործել Պաշտպանության բանակը: Բոլոր ոտնձգությունները կասեցվել են:

Մեր հրետանին այնպես է գործել, որ նույնիսկ օրինակելի է: Ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը: 

Կարելի է ասել, որ առաջին առաջխաղացումը Շուշիի վրա Պաշտպանության բանակն արդյունավետորեն կասեցրել է՝ թշնամուն պատճառելով մարդկային և զինտեխնիկայի հսկայական կորուստներ։