Քառօրյա պատերազմին նա խոցեց 3 տանկ, արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ կոչմանը

Քառօրյա պատերազմին նա խոցեց 3 տանկ, արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ կոչմանը։

Հունիսի 18-ը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող Շուլի Հակոբյանի ծննդյան օրն է։ Այսօր նա դարձավ 23 տարեկան։

Ծննդյան կապակցությամբ հերոսին շնորհավորում են մարտական ընկերները։ Հիշեցնենք, որ Շուլին մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։

2016 թվականի ապրիլի 4-ին նա 4 հրթիռով ոչնչացրել է 3 T-80 տանկ։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։