Քանի տասնյակ տարիներ «ընտանիք ենք պահում» բառակապակցությունով արդարացրեցինք ամենավերջի ստորությունները. Սոս Ջանիբեկյան

Քանի տասնյակ տարիներ «ընտանիք ենք պահում» բառակապակցությունով արդարացրեցինք ամենավերջի ստորությունները. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էս տղեքին, որ ասես «ախպերս չե՞ք ամաչում, էս ի՞նչ եք անում էս խեղճ կենդանու հետ», կպատասխանեն.

«ախպերս ընտանիք ենք պահում»:

Քանի տասնյակ տարիներ «ընտանիք ենք պահում» բառակապակցությունով արդարացրեցինք ամենավերջի ստորությունները, անխելքությունները, ամենաթողությունը, բռնությունը, չարությունն ու խաբեությունը: Ոնց բոլորին (բոլորիս) էդ ճիշտը կերցնելով, ով ինչ ուզեց արեց :

Նկարում մի Ձի է, որը ըստ երևույթին Գյումրիից էս տղեքին էդ «կառքով» բերել ա Երևան, ընթացքում ձեռք բերելով խորը և արյունոտ վերքեր, իսկ վերջում արդեն հետևի ոտքերը հրաժարվել են աշխատել և ձին ընկել է գետնին:

Վստահ եմ սոված և ծարավ վիճակում»: