Քանի անչափահաս է պատվաստվել Հայաստանում

Քանի անչափահաս է պատվաստվել Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով, «Արմենպրես»-ին ասել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց:

Երեխաներին պատվաստելը

Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: