Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հոկտեմբերի 6-ին, ժամը 01:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:

Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: