Քաղաքացիական հագուստով, ավտոմատներով դիմակավորված խաղաղապահները թույլ չեն տվել հայերին մտնել Արցախ (Տեսանյութ)

Քաղաքացիական հագուստով, ավտոմատներով դիմակավորված խաղաղապահները թույլ չեն տվել հայերին մտնել Արցախ (Տեսանյութ)

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ ռուս խաղաղապահները նրանց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ և իրականացնել մասնագիտական գործունեություն.

«Ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները մեզ վրա պահած, թույլ չտվեցին մտնել Արցախ, ստիպեցին նստել БТР ու տարան ռուս այլ դիմակավորված խաղաղապահների մոտ՝ պնդելով՝ «խնդիրներ, եթե ուզում եք, մենք հեշտությամբ կստեղծենք. այստեղ հարցերը լուծում ենք մենք, որոշում ենք մենք»:

ռուս խաղաղապահներ

Ասում էին. «Եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել: Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»»:

Տեսանյութը ստորև