Քաղաքապետարանի դիմաց կինը վայր է ընկել ընթացող ավտոմեքենայի մեջից

Քաղաքապետարանի դիմաց կինը վայր է ընկել ընթացող ավտոմեքենայի մեջից

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ փողոցում, վիրավոր կին կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկնեը՝ գնդի ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր կնոջը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Միքայելյանն ու Գրիգոր Սիմոնյանը։

Պարեկները պարզել են, որ կինը վայր է ընկել այդ պահին ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։

Դեպքի մասին արեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գ. Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։