Քաղաքապետարանը ձեռք է բերել 1000 մետաղական աղբամաններ․ Հակոբ Կարապետյան (ֆոտո)

Քաղաքապետարանը ձեռք է բերել 1000 մետաղական աղբամաններ։

Bavnews.am-ը Հակոբ Կարապետյանից տեղեկացավ, որ աղբամանները հիմնականում կտեղակայվեն ոչ կենտրոնական փողոցներում, իսկ աղբամանների նոր խմբաքանակների ձեռքբերման հարցն այս պահին չի քննարկվում։

«Աղբանանները կտեղադրվեն հիմնականում ոչ կենտրոնական փողոցներում, տեղակայման քարտեզը կորոշի ԵԱՍՄ-ը՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայության հետ միասին, ըստ անհրաժեշտության:

Մետաղական աղբամանի նոր խմբաքանակների ձեռքբերման հարց այս պահին չի քննարկվում, հետագայում, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կլինի:

Եվս 4000 պլաստիկե աղբամանի ձեռքբերման գործընթացը ավարտական փուլում է։»,- ասաց Կարապետյանը։