Քահանան կոչ է անում Վարդավառին դույլերով միմյանց չջրել (տեսանյութ)

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Այս տարի տոնը կնշեն հուլիսի 23-ին, իսկ բուն տոնակատարությունները կսկսվեն հուլիսի 22-ին, ժամը 18-ից սկսած:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը կոչ է անում դույլերով միմյանց վրա ջուր չլցնել. դա ագրեսիվության է բերում. «Քիչ չեն դեպքերը, երբ այդ սովորույթի հետևանքով վեճեր են առաջացել»։